«- Ապե , էս երկիր չի, ստեղ սաղ իրար շինըմ են, ոչ ներում կա, ոչ բեկում» (18 +)

Երբեմն գիրքը լավագույնն է բնութագրում իր հեղինակին

 

Մեջբերումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից` հրատարակված Երևանում, «Անտարես» հրատարակչության կողմից, 2018 թվականին:

 

«Չնայած` ես գժվում եմ կույս տղաների համար: Նախ` երբ դառնում եմ նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա: Եվ հետո, որ նրանք դողում են վախկոտ նապաստակի նման և որպես կանոն` պրծնում առաջին իսկ ներթափանցումից» (էջ 233):

«- Այո, չէի՞ք հաճի արդյոք մինետ անել…

– Can i help you?»  (էջ 132): Can i help you?` թարգմանաբար` ես կարո՞ղ եմ ձեզ օգնել:

«Երանի ինձ հրավիրեն որևէ այսպիսի ինստալացիայի, և ես կցուցադրեմ Սեսիլի երկնագույն ազդրերը, ինչու չէ, նաև Պաուլայի դոնդողանման հետույքը և Իզաբելի կրծքերը» (էջ 252):

«Գորիլլային արդարացրել են էդ պիդըռները, ես դրանց մերը… » (էջ 129):

«-Հե՜յ, գրինգոնե՛ր, քամակս պաչեք» (էջ 209):

«-Գյոթ ըլնեմ, ապե» (էջ 239):

«- Ապե , էս երկիր չի, ստեղ սաղ իրար շինըմ են, ոչ ներում կա, ոչ բեկում» (էջ 244):

«Դե եկե՛ք, դե եկեք՝ բոզի վաստակներ…» (էջ 340):

«- Էկեք էս բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենացը…» (էջ 45):

«Վըրեն, թե չեն բազմանում էդ անասուն ռոբոտները» (էջ 260):

«Եկվորին շինել ե՞՜ս» (էջ 294):

«-Ախ, էս ի՞նչ խմել խմեցինք, բոոո՜զը…» (էջ 276):

 

«Արա, ա՛յ լակոտներ, դուք լրիվ գ… ե՞ք, 25 մանեթով պ… են քու…, էն էլ հինգ հոգով,- աճուկներն իրար սեղմած՝ գոռգոռում էր նա» (էջ 296)։

 

«Դա քեզ թվում է՝ ես էդ հաստավիզ յիբյոմատի հարցերը դեռ կլուծեմ, իսկ բաժնի պետն ինձնից ներողություն խնդրեց» (էջ 304):

 

«Նա իրականում քեզ արգելել է հասկանալ այս իրականությունը և ամեն ինչ արել է, որ քեզ թվա, թե քո դժբախտությունը յիբյոմատն է» (էջ 305):

 

«Իսկ այս պահին ինչ-որ տեղ ինչ-որ յիբյոմատ ջարդում է ինչ-որ մեկի ատամները» (էջ 308):

 

«-Չէ, իսկապես, որտե՞ղ ես սովորել էդպես ախույիծելնի ճառեր ասել, բլյածյ,- նեղսրտած հարցրեց Պավելը» (էջ 308):

 

«Ես տեսնում էի այդ պատերազմը. այն ծվարել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարողակարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի ետևում: Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին՝ բոզացած և դրանից երջանիկ աղջիկների, բոզացած և դրանից հպարտ տղաների, բոզացած և դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով: Զգում էի, որ ինքնս էլ սկսում եմ բոզանալ և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը՝ այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի» (էջ 338):

 

«Մի անգամ մի գեր, շատ գեր կնոջ հանդիպեցի` եթե չչափազանցնեմ, երևի մի 120 կիլո կլիներ: Բայց ուզում ես հավատա, ուզում ես` ոչ, այդ պահին ինձ թվաց, թե պատրաստ եմ նրան դիրահետել մինչև վերջ: Չէի կարողանում հայացքս նրանից կտրել: Նա ինձ ահավոր դուր էր գալիս, և ջանք էր պետք գործադրել` նրա գիրկը չնետվելու համար,- Զուրաբի ասածը երկրորդեցի ես:

– Է՛, նետվեիր, հանդիմանեց նա:

– Ամուսնու հետ էր, գենաց վալե,- արդարացա և շարունակեցի,- և ես հասկանում եմ այդ կնոջ կողքին ապրող տղամարդուն…» (էջ 347):

 

«Վարտիքի ժլատ կտորի տակից դուրս էին պրծել մի քանի գանգուրներ, որոնք ասես հարցնում էին` կռահիր, թե ի՞նչ կա այստեղ: Պաուլան ցուցադրում էր թևերի տակ աճած կարճ մազերը, որ ահավոր գրգռիչ էին» (էջ 230):

«Պուպուլիկով տիկինը» (էջ 144):

«Շուտով հայտնվեցինք անտիկ հունական քանդակի սրահում. մարդու հավատ չի գալիս, որ հին աշխարհում կարող էր քարը մշակելու այդպիսի տեխնոլոգիա լինել: Մեկ էլ տեսնեմ` Ֆրեդն ուսումնասիրում է մի կատարյալ գեղեցկուհու. քանդակի` նկատի ունեմ, անտիկ հունական քանդակի: Այդ մերկ գեցեցկուհին պառկած էր մեջքով դեպի ինձ: Կողքի էր պառկած` բայց մի քիչ էլ թեքված էր փորի վրա, ոտքերն էլ կիսածալ արած: Մոտեցա. ուղղակի հիանալի էր. նրա մարմնի ուրվագծերը զգլխիչ էին ու կատարյալ, հետույքը` կլորիկ ու գրգռիչ, ոտքերը` նրբին, մազերը` արձակ: Երբ մոտեցա, երևաց նաև կուրծքը` կատարյալ չափերի, պտուկը ցից էր և առաձգական: Արձանը կարծես ասում էր` վերցրու ինձ.

– Ի՜նչ նանար է, չէ՞,- ասացի Ֆրեդին:

Վերջինս դիմացից էր նայում Նանարին, և երբ սկսեցի նրան գովել`Ֆրեդի դեմքին նենգ ժպիտ հայտնվեց: Նա մատով ինձ իր մոտ կանչեց` նենգ ժպիտն ավելի ընդգծելով: Առանց կռահելու, թե բանն ինչ է, շրջանցեցի գեղեցկուհուն ու կանգնեցի Ֆրեդի կողքին. տեսա այն, ինչն ամենևին չէի սպասում տեսնել: Նանարը, այդ գեղեցկուհին, պուպուլիկ ուներ, սովորական առնանդամ, իսկ պատվանդանին մակագրություն էր փակցված` «Հերմոֆրոդիտ»:

Ֆրեդը չկարողացավ իրեն զսպել և սկսեց ցածրիկ քրքջալ: Ես կատարյալ խուճապի մեջ էի. դե լավ, խոստովանեմ. «Ի՜նչ նանար է, չէ՞» ասելով` նաև ճըլպացրել էի հերմոֆրոդիտի կլորիկ տուտուզիկին» (էջ 147):

 

«Ամիսներ առաջ լսել անգամ այդ մասին չէի ուզենա, բայց այժմ ահա զգում եմ, որ ներսումս մի բանաձև է ծնվում, նոր բանաձև. չի կարող լինել իրական Ազատություն, եթե իրապես ազատ չէ Կինը:

Էլի մտքով ետ գնացի Լուվր. ինձ անհեթեթ էր թվացել Դըլակրուայի «Ժողովրդի առաջնորդ Ազատությունը» կտավը: Այդ կտավում ծխի, ավերակների, դիակների, բարիկադների միջով զինված տղամարդկանց` բանվորների, մտավորականների, երիտասարդների, առաջնորդում է ահավոր գեղեցիկ, փարթամ, ցանկալի մի կին:

Նրա մի ձեռքին հրացան է, մյուս ձեռքին` դրոշ: Նրա դեմքը կենտրոնացած է, մազերը խռնվում են, իսկ նրա ուսերը` էրոտիկ ու գրգռիչ ուսերը, կրծքերը` փարթամ ու պիրկ կրծքերը, մերկ են:

Լուվրում նայում էի այդ կնոջ կրծքերին ու սեռական գրգիռներ զգում… Գուցե դա ինձ խանգարեց հասկանալ այն, ինչ հասկացա հիմա: Ազատության սիմվոլը Ազատ Կինն է, ընդ որում, այդ կինը ոչ թե կանանց, այլ ընդհանրապես ազատության, այդ թվում և տղամարդկանց ազատության սիմվոլն է, բոլորի ազատության…» (176-177–րդ էջեր):

«- Չէ, դու տեսա՞ր էդ դատախազ քածին: Գիրք է գրել, ես քո բերանը… Բայց գլխավորը չի գրել, ամենագլխավորը:

– Ի՞նչ նկատի ունես,- հարցնում եմ:

– Ասեմ, ախպերս, պարզ ասեմ: Դու գիտես` ինչո՞ւ նա մեզ տանել չի կարողանում. որովհետև մենք իրան չենք շինել: Էդ կնիկը հույս ուներ , որ մենք իրան մի լավ կշինենք, հերթով ու բոլորով, ու ինքը վերջապես առաջին անգամ կպրծնի իր չշինված կյանքում: Նա հույսը վաղուց է կտրել եվրոպացի գոմիկներից և գիտի, որ միայն սերբական առնականությունը կարող է իրեն ստիպել դոշակը ճանկռել» (էջ 19):

«Անկեղծ ասած, միշտ զարմացել եմ գեյերի և լեսբուհիների ամուսնանալու ձգտման վրա: Ինձ միշտ զարմացրել է, թե ինչու են նրանք այդքան ձգտում, որ օրենքով իրենց ամուսնանալու հնարավորություն տրվի: Ապա և փորձում են այս իրավունքի ճանաչմանը հասնել եկեղեցու կողմից: Տոկիոյում, միայն Տոկիոյում հասկացա, որ այսպիսով նրանք ուզում են երկրագնդի վրա ունենալ մեղքից զերծ իրենց տարածքը, ունենալ մի փոքրիկ ամուսնական մահիճ, որտեղ ինչ էլ անելու լինեն` արածը մեղք չհամարվի: Երբ Հայաստանում էի, միասեռական ամուսնություններն ինձ լկտիության ցույց էին թվում, Հայաստանից հեռու հասկանում եմ, որ այդ մարդիկ, գիտակցված թե ենթագիտակցորեն, ուզում են ընդամենը, որ իրենց սերը մեղք չհամարվի» (էջ 250):

«Այնպես որ, չադրան կարելի է համարել նաև չարտոնված սեքսի համազգեստ: Համենայնդեպս, ուրիշ ոչ մի զգեստ այդպես հարմար չէ այդպիսի գործունեության համար» (էջ 253):

«Սիրտը ուզում է, որ դաշտավայրն իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղն ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել , և առնվազն պետք է հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք այդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության» (էջ 290):

«Սակայն վրացիները չէին ցանկանում իրենց բնակավայրերում ռուսների հետ համակեցության անգամ 30 րոպեանոց փորձ ձեռք բերել և ունեին մի ներքին որոշում. Չվերադառնալ այնքան ժամանակ, քանի դեռ ռսի անիծված ոտը չի հեռացել իրենց տներից» (էջ 337):

«Ինձ այլևս ոչինչ չէր պահում Փարիզում, և մտովի արդեն Հավանայում էի` Կուբայի մայրաքաղաքում: Հաշվարկեցի, որ փողերս բավարար չեն հետագա ճանապարհորդության համար, և պարտք խնդրեցի Ֆրեդից, բացատրելով, որ երբ այլևս Ֆրանսիայում չեմ լինի, իր կրեդիտ քարտի վրա համապատասխան չափով փոխանցում կանեն, այսինքն` կմարեն իմ պարտքը: Ֆրեդը, իհարկե, ինձ տվեց պահանջված գումարը, բայց համենայնդեպս հետաքրքրվեց, թե ով է մարելու պարտքս.

– Սորոսը,- հանգիստ ասացի ես: Ֆրեդն էլի չհասկացավ ինձ» (էջ 183):

 

Արթուր Հովհաննիսյան