Ինչի է պատրաստվում Նիկոլն ընտրություններում պարտվելու դեպքում (տեսանյութեր)

Նիկոլ Փաշինյանի` ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի, թշնամու վերաբերյալ շատ բան կարելի է ասել ու մտածել, բայց մեծ սխալ կլինի կարծելը, թե նա հիմար է: Չէ՜, մտքի ինչ-որ հսկա չէ, բայց, համենայն դեպս, հիմար չէ ու շատ լավ հասկանում է, թե ինչ է սպասվում իրեն, իր ընտանիքին, յուրայիններին, քաղաքական թիմակիցներին, հանցակիցներին ապօրինի, հանցավոր կերպով իր զբաղեցրած պաշտոնը (ՀՀ-ում վարչապետի պաշտոնակատարի պաշտոն գոյություն չունի) կորցնելուց հետո:

Բացի վերը նշվածից, Նիկոլի` իշխանության ղեկին հայտնվելն Արևմուտքի կամ աշխարհի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի աշխարհաքաղաքական նախագծի սոսկ մի մասի իրագործումն է, Արցախի, Հայաստանի ու Ռուսաստանի հետ կապված դեռ չավարտված ծրագրեր կան… Հետևաբար Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած Նիկոլը, կարծում եմ, ամեն ինչ անելու է իշխանությունը չկորցնելու համար, ծայրահեղ դեպքում նույնիսկ պատրաստ է արյուն թափել և արյուն է թափելու:

Նիկոլը և իր քաղաքական թիմը վարչական ռեսուրսն արդեն իսկ օգտագործել են ու, հավանաբար, նույնիսկ 20-ին էլ դեռ կօգտագործեն: Բացառված չէ, որ առաջիկայում իմանանք նաև ընտրակաշառքների մասին (ոստիկանությունը հիմա դրանք հայտնաբերելով չի զբաղվում, փորձում է ընտրակաշառքներ հայտնաբերել միայն ընդդիմադիրների կողմից), իսկ ընտրակեղծիքների առնչությամբ կասկած չունեմ, որ ընտրական մարմիններում եթե չասեմ նրա կամ նրա աջ ձեռքը հանդիսացողների հրամանը, պահանջը կատարողները, ապա սպասարկուները, աջակիցները կդիմեն նաև այդ քայլին:

Դատելով Նիկոլի վարկանիշի թավագլոր անկումից, որն արտահայտվում է նրա մի շարք նախընտրական հանդիպումների սակավամարդությամբ, սոցիալական ցանցերում, սոցիալական հարցումներով և այլ կերպ, ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը, թեկուզ հետագայում ԱԺ-ում յուրային կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու պայմանով, հնարավոր չի լինելու առանց ընտրակեղծիքների, հետևաբար ընտրական մարմիններում նիկոլենք փորձելու են օգտվել կամ օգտվելու են ընտրակեղծիքների հնարավոր ողջ զինանոցից:

Կարծում ենք, մեծ երևակայություն պետք չէ հասկանալու համար, թե ներքաղաքական ներկայիս լարված իրավիճակում իշխանությունների կողմից ընտրակեղծիքներն ինչի կհանգեցնեն:

Ավելին. Նիկոլը և նիկոլենք հաշվի են առել, որ նույնիսկ ընտրակեղծիքների դեպքում կարող են պարտվել, և հենց դա հաշվի առնելով է, որ ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը, թշնամին վերստին սպառնացել է հեղաշրջմամբ, թեև դարձյալ դիմելով կեղծիքի, «հեղաշրջում» բառի փոխարեն օգտագործել է «հեղափոխություն» բառը: Պնդել ու պնդում եմ, որ 2018թ. գարնանը կատարվածն էլ հեղափոխություն չէր, այլ հեղաշրջում կամ իշխանազավթում:

Քարոզարշավի 5-րդ օրը ՔՊ վարչապետի թեկնածուն Դիլիջանում, դիլիջանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «կեղծ էլիտաներին թույլ չեն տալու վերարտադրվել».

«Եթե պետք լինի, կանենք հեղափոխություն, էլի հեղափոխություն, էնքան՝ մինչև էլիտաները, հոգևորից սկսած, քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ»,- ասել է Նիկոլը:

Հասկանալի է, թե ժողովրդին դարձյալ պոպուլիստաբար հաճոյացող ու ժողովրդի անունից բարբաջող սույն ստահակն իր թիմի և զոմբիների բազմության հետ միասին ինչպես է պատրաստվում թույլ չտալ հայտնի քաղաքական ուժերին վերստին իշխանության գալ (հասկանալի է, որ իր քաղաքական թիմի հետ միասին կեղծ էլիտա, ավելի ճիշտ, հակաէլիտա հանդիսացողը հենց նրանց է կեղծ էլիտա անվանել), եթե ընտրողներն իրենց քվեների մեծամասնությունը հենց նրանց տան:

ՀՀ գերագույն գլխավոր դավաճանն ու թշնամին վերոնշյալի կապակցությամբ շատ պարզ ու միանշանակ է արտահայտվել` «կանենք հեղափոխություն», այսինքն` հեղաշրջման, իշխանությունը նորից զավթելու միջոցով: Դա նշանակում է, իհարկե, ոչ անձամբ, այլ յուրայինների և ամբոխի միջոցով ավտոմեքենաների հրկիզմամբ, սառը զենքերի ու հրազենի գործածմամբ, լուսաֆորների, ճանապարհային նշանների, խանութների ապակիների կոտրմամբ, տապալմամբ, փողոցների, խաչմերուկների արգելափակմամբ և 2008թ. մարտի 1-ի չհաջողված հեղաշրջման փորձից և 2018-ի հաջողված իշխանազավթումից հայտնի մյուս մեթոդներով:

Հասկանալի է նաև, որ նոր «հեղափոխության» (հեղաշրջման) պարագայում խոսքը ոչ թե «թավշյա», այլ «պողպատյա հեղափոխության» (հեղաշրջման) կամ «Մուրճերի հեղափոխության» (հեղաշրջման) մասին է, Նիկոլը մուրճն արդեն, գունավոր հեղափոխության (հեղաշրջման) գունավոր, թերևս նաև ծիսական ժապավեններով պարուրված, իր ձեռքն է առել, բարձրացրել վերև ու ցույց տվել յուրայիններից ու զոմբիացվածներից բաղկացած իր ժողջանին: Դրանից ավելի հստակ էլ ինչպե՞ս բացատրի և յուրայիններին ու զոմբիացվածների ամբոխին համապատասխան գործողությունների էլ ինչպե՞ս կոչի համապատասխան գործողությունների…

Այն, որ 2018թ. իշխանազավթումն ամենևին էլ թավշյա չի եղել, ինչպես անցած 3 տարում բազմիցս ստելով ու կեղծելով ներկայացրել է ՀՀ գերագույն գլխավոր ստախոսն ու կեղծարարը, փաստվում է նաև ստորև ներկայացվող «Նոր կադրեր Մաշտոց-Թումանյան խաչմերուկում 17,04,2018 ին տեղի ունեցած միջադեպից»  և «Ինչպես սկսվեցին Մաշտոց Թումանյան խաչմերուկում անկարգությունները»  վերտառությամբ տեսանյութերով:

Ի դեպ, եթե իշխանազավթումից հետո ՀՀ համապատասխան իրավապահ մարմինները քաղաքական պոռնկի վերածված չլինեին, ապա զանգվածային անկարգությունների կազմակերպիչներն ու մասնակիցներն արդեն պատասխանատվության ենթարկված կլինեին:

Ավելին. «Կապիտուլյանտը մուրճ է թափ տալիս հայաստանյան հասարակության վրա՝ զառանցելով «նոր հեղափոխությունների», «մեխելու», «ատամները ջարդուփշուր անելու», «պողպատե մանդատ ստանալու» վերաբերյալ» (https://livenews.am/press/2021/115349/14/22/24/?fbclid=IwAR3Q6_rUjwMC8pVIdKcBuGeYJ4g5YH94j_GpqMrsqYEUDkCtTK9uuobgOag):

Նկատի ունենալով վերը շարադրվածը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից վերստին պահանջում եմ անհապաղ քրեական գործ հարուցել և կալանավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ձեռնարկել ՀՀ օրենսդրությունից բխող համապատասխան այլ միջոցառումներ, որպեսզի ընտրական ու հետընտրական գործընթացը չվերածվի ՀՀ ազգային անվտանգությունն ուղղակիորեն սպառնալիքի տակ դնող արյունահեղության: Հակառակ պարագայում հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու են նաև իրենք:

 

Արթուր Հովհաննիսյան