Ծեծկռտուք ոստիկանների մասնակցությամբ․ hetq.am (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 18-ին, «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի առջև, 14:50-ի սահմանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք էր սկսվել։ Այս մասին գրում է hetq.am-ը։

Մի քանի ոստիկան ծեծում էր 2 հոգու, որոնք, ըստ ավտոկայանատեղիի աշխատակցի, ևս ոստիկաններ էին, սակայն այդ պահին քաղաքացիական հագուստով էին։

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնել են, որ նշանակվել է ծառայողական քննություն։