Նախագահ Քոչարյանը քաշեց «կարմիր գիծը»…

Նախընտրական քարոզարշավի ընթազքում Հայաստան դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը մասնակի լյուստրացիա էր հայ քաղաքական դաշտի համար։

Պատասխանելով նախկինում եղած ամենաթողությանը վերաբերող հարցին՝ Նախագահը հստակ ընդգծեց, որ չի կրում որևէ պատասխանատվություն 2008թ.-ից հետո Հայաստանում կատարվողի համար և անձնական որևէ հարաբերություն չի ունեցել ժամանակի իշխանությունների հետ, հակառակը՝ քննադատել է նախկին իշխանության վարած քաղաքականությունը։

Այս հայտարարությամբ նախագահ Քոչարյանն իրեն ուղղակիորեն առանձնացրեց ՀՀ 3-րդ նախագահից՝ միաժամանակ պայթեցնելով «նախկինների» մանիպուլյատիվ թեզը, քանզի օգտագործելով վերոնշյալ թեզը նիկոլը փորձում էր Ռոբերտ Քոչարյանին նույնացնել Սերժ Սարգսյանի հետ։

Նախագահը նշեց, որ գործող իշխանությունն անցյալի բացթողումների հետևանք է։

Հայտարարությունը շատ կարևոր էր հատկապես գործարար շրջանակի համար, քանզի երբիցե Հայաստանում գործունեություն ծավալած յուրաքանչյուր ոք կարող է փաստել, որ քոչարյանական ժամանակները լավագույնն են եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում։

Հ.Գ. Նախագահ Քոչարյանը հօդս ցնդեցրեց՝ նիկոլի կողմից շրջանառվող «նախկինների» մանիպուլյատիվ թեզը՝ պարզեցնելով հայ քաղաքական դաշտի՝ արհեստականորեն խճճված պատկերը։

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից