«Իդիոտկա». Լենա Նազարյանը արձագանքեց Թագուհի Թովմասյանի ելույթին (տեսանյութ)

«Մեր հերոս տղաների դիերի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք՝ պարկերով նետված սենյակում… դրանից ավելի զարհուրելի տեսարան  դժվար էր պատկերացնել»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա  նշեց, որ պատերազմի ժամանակ մարդիկ ամեն ինչ արել են իրենց ընկերոջ դիակը հանելու համար՝ հանկարծ չմնա, չպղծվի, ոչ  պատշաճ վերաբերմունքի չարժանանա:

«Հիմա ստացվում է՝  մազապուրծ արել ու բերել ենք պատերազմի դաշտից այդ դիակները, ու այնպես ենք վարվում, որ  կենդանի մարդիկ երբեք այլևս չմտածեն, որ մեր երկրի համար արժե մահանալ:

Սա շատ վատ մեսիջ է, որ պետությունը կարող էր տալ, դրա հետևանքը չգիտեմ՝ ինչ կարող է լինել, հատկապես գտնվում ենք գրեթե պատերազմական  վիճակում»,- նշեց պատգամավորը:

Թ. Թովմասյանի խոսքով, Վարդենիսի շրջաններում, որտեղ  լցված են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները, ամեն վայրկյան կարող է նոր բռնկում լինել, ամեն վայրկյան, քանի որ անընդհատ լինում են միջադեպեր, նույնիսկ  բահերի պոչով են արդեն իրար հետ կռվում, քանի որ չեն կրակում:

«Այս պայթյունավտանգ  վիճակում ո՞րն է պետության  մեսիջը, որ վաղը դուք  վերածվելու եք պարկերով լցված դիակների որևէ սենյակում գցվա՞ծ: Սա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ: Կարծում եմ՝ այս մասով միայն ներողությունները բավարար չեն»,- ասաց Թ. Թովմասյանը:

Ելույթից հետո, երբ նա հեռանում էր ամբիոնի մոտից, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը կամաց արձագանքեց՝ իդիոտկա:

Մանրամասները՝ տեսանյութում