Տնտեսական և տրասնպորտային կապերի ապաշրջափակումը Հայաստանի համար կունենա բացասական ազդեցություն

Հայաստանում հարցման մասնակցած ձեռնարկությունների մոտ 60 տոկոսը համարում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրասնպորտային կապերի ապաշրջափակումը Հայաստանի համար կունենա խիստ բացասական կամ բացասական ազդեցություն:

Հարցումն իրականացրել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը:

Հետազոտությունը կատարվել է փետրվար-մարտ ամիսներին: Մասնակցել է Հայաստանում գործող 400 ձեռնարկություն: