Իսկ ո՞րն է եղել մեր գլխավոր սխալը․ Էդուարդ Շարմազանով

Մաքրել Հայաստանը կապիտուլյանտից՝ ահա մեր առաջնային խնդիրը։

Մարդ սխալական է,իսկ քաղաքական գործիչը՝ առավել ևս։

Կան ներելի և մահացու մեղքեր ու սխալներ։

Ամենամեծ սխալներից է թուրքերի «դուդուկի տակ պարելն» ու ժողովրդին բաժանել «սևերի և սպիտակների»։

Աններելի մեղք է պարտություն բերել ու հպարտանալ այդ պարտությամբ, 5.000 նահատակի պատճառ դառնալ, Հայրենիք հանձնել ու այս ամենից հետո լկտիաբար «զառանցել»։

Այո, մենք էլ ենք սխալական, բայց անբարոյականություն է թուրքին հաղթած «նախկիններին» համեմատել թուրքի առաջ «ծնկի եկած» կապիտուլյանտի հետ։

Իսկ ո՞րն է եղել մեր գլխավոր սխալը։

Հանրապետականի ամենամեծ սխալը եղել է իր շարքերում ապագա «թռնողների» ընդգրկումը, որոնք առաջնորդվել են՝ «ով էշ,ես փալան» սկզբունքով։

Իսկ ամենամեծ ձեռքբերումը՝ սկզբունքային, պայքարող ու չնահանջող գործիչների և թիմի առկայությունն է։

Պատմությունն ամեն մեկիս կտա իր արժանի գնահատականը։

Շատ բաներ անցողիկ են, իսկ մնայուն են միայն Աստված և Հայրենիք։

Մաքրել Հայաստանը կապիտուլյանտներից ՝ ահա մեր առաջնային խնդիրը։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։