Արտադրական կանեփի արտադրությունը խթանող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

«Իմ քայլը» խմբակցության վերցրած 20 րոպե ընդմիջումիեց հետո խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկած 5 օրինագիծը և ավարտեց նիստը:

ԱԺ-ում ընդունվեցին.

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցմամբ),

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և կից փաթեթը(երկրորդ ընթերցմամբ),

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և կից փաթեթը (առաջին ընթերցմամբ).

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը և կից փաթեթը (երկրորդ ընթերցմամբ):