Սյունիքում մենք կորցնում ենք նաև մշակութային, տնտեսական կարևոր տարածքներ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգային լրագրող Նարինե Կիրակոսյանը։

Լրագրողն օրերս է վերադարձել Սյունիքից, որտեղ մի քանի օր շրջելուց հետո ծանոթացել է սահմանային իրավիճակին, խոսել Սյունիքի տարբեր բնակավայրերի բնակիչների հետ՝ հանրային տրամադրությունների հետ ծանոթանալով։ Նա ևս ահազանգում է՝ Սյունիքը վտանգված է, և այն գործընթացները, որ կատարվում են սահմանին և որի հետևանքով ադրբեջանական զորքը օրեցօր ավելի ու ավելի է մխրճվում հայկական տարածքների մեջ, մեր իշխանությունների կողմից բացարձակ չեն վերահսկվում։

Մեր գերեվարված տարածքները պարզապես ամայի հողեր չեն, ինչպես որ ներկայացնում են իմքայլականները, դրանք արոտավայրեր են, գյուղատնտեսական նշանակության հողեր են, բիզնես նշանակության տարածքներ, ինչպես նաև բնության պահպանվող հատուկ նշանակության տարածքներ ու պատմամշակութային կոթողներ։ Եվ փաստորեն Հայաստանը նաև տնտեսական ու մշակութային մեծ կորուստներ է կրում սահմանային գործընթացների հետևանքով։

Նարինե Կիրակոսյանի հետ խոսեցինք սյունեցիների տրամադրվածությունից, մտահոգություններից։ Բոլորը վախենում են, որ իրենց բնակավայրը ևս կհայտնվի ադրբեջանական շրջափակման մեջ կամ կանցնի նրանց վերահոսկողությանը։

Մանրամասները՝ տեսանյութում