Մահացել է լրագրող Արա Մարտիրոսյանը

Այսօր առավոտյան կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է լրագրող, տնտեսական մեկնաբան Արա Մարտիրոսյանը: Գույժը հայտնում է Yerevan.Today-ը։

Արա Մարտիրոսյանը 51 տարեկան է, երկար տարիներ թղթակցել է տարբեր լրատվականների և թերթերի, դասավանդում էր նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանում, հանդիսանում էր Yerevan.Today-ի տնտեսական մեկնաբանը:

LIVEnews.am-ի խմբագրակազմը ցավակցում է գործընկերոջ ընտանիքին, հարազատներին, ընկերներին՝ անժամանակ և ծանր կորստի համար։