Այսօրվա իշխանությունները հենց այդ դրածո իշխանություններն են ու ձեռք են տալիս օտար ուժերին

Պատկերացնո՞ւմ եք՝ այս ամենը տեղի ունենար Սերժ Սարգսյանի օրոք, և ոչ մի ներքաղաքական ցնցում չլիներ։ Չեք կարող պատկերացնել։ Կրկնում եմ՝ որովհետև Սերժ Սարգսյանն ազգային էլիտա էր, և նրա դեմ պայքարում էին օտար անդրազգային ուժերը՝ Հայաստանում իրենց բուծած դրածո էլիտայով (ծպտված «քաղհասարակություն» անվան տակ)։ Իսկ այսօրվա իշխանությունները հենց այդ դրածո իշխանություններն են ու ձեռք են տալիս օտար ուժերին։ Չե՞ք հավատում։ Դե մի հատ նորից փորձեք պատկերացնել, որ կապիտուլյանտի պես ժամանակին Սերժ Սարգսյանն ասեր, որ «բանավոր ըմբռնման» արդյունքում հանձնել է Լալա թափան, ինչ կլիներ…

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան էջից