Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով 1 կնոջ տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ)

Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով մեկ կնոջ քիչ առաջ շտապօգնության աշխատակիցները տեղափոխեցին հիվանդանոց։

Կադրում երևում է, որ քաղաքացուն դուրս են բերում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից։

NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնեցին, որ ավտովթարը տեղի է ունեցել «Nissan» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների միջև։

Նշենք, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան էլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենաներից է։

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են։

Տեսանյութը՝ NEWS.am-ի