Շտապ ավարտել ձերբակալվածների և աճյունների փոխանակումը․ ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ «ողջունելով հայ ձերբակալվածների ազատ արձակումը»։

«Ողջունում եմ Ադրբեջանի կողմից հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտել ձերբակալվածների և բոլոր աճյունների փոխանակումը, ինչպես պարտավորում է Միջազգային հումանիտար օրենքը: Լիովին սատարում ենք Մինսկի խմբի համանախագահներին և հորդորում կողմերին՝ հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական գործընթացը նրանց միջոցով»,-գրել է Անն Լինդեն՝ գրառմանը կցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի  մայիսի 5-ի հայտարարությունը: