ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին հորդորել են վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել։

Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից հայ կալանավորվածներ Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սերյան Թամրազյանի ազատ արձակումը և կոչ են անում երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և աճյունների փոխանակման գործընթացը և հարգել կալանավորվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ապահովման իրենց պարտավորությունները:

Համանախագահները, հղում անելով ապրիլի 13-ի իրենց, հայտարարությանը,  կողմերին հորդորում են փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար և վերացնել Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում` միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ երկկողմ խաղաղության համար բարենպաստ փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ նշելով համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության մեջ նշված մնացած մտահոգիչ ոլորտները, որը ներառում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը համանախագահների հովանու ներքո՝ առաջին իսկ հնարավորության դեպքում: