ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձի գործընթացում. Արթուր Դավթյան

Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները դատախազության ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են, լրագրողների հետ զրույցում ընդգծեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ Ռուսաստանի գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գործընթացում:

«Այդ խողովակն օգտագործելով՝ մեզ հնարավորություն է ընձեռվում և՛ ցուցակների ճշգրտումներ իրականացնել, և՛ գերիների նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունները փոխանցել, դրանով նաև մեր գործընկերոջ հետ իրավական պահանջ դնել»,- նշեց Դավթյանը:

Հիշեցնենք, որ գերության մեջ հայտնված հայերից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից: