Նիկոլ Փաշինյանը շարունակում է քանդել սեփական պետության հիմքերը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է գրող, հրապարակախոս, բանաստեղծ, քաղաքագետ Դավիթ Վանյանը։

Դավիթ Վանյանն անդրադառնալով կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին և  Փաշինյանի ընտրազանգվածին, որոնք ժամանակին նրան ձայներ են տվել, բայց այժմ հիասթափվել են, շեշտեց, որ վերոնշյալ զանգվածին տարիներ շարունակ ներարկել են, որ նախկինները վատն են, ուստի նրանց վերադարձը երկիրը կտանի կործանման, և այդպիսով նրանց դնում են փակուղու մեջ։

LIVEnews-ի Կապան աշխատանաքային այցից օրինակ բերելով՝ լրագրողը հիշեց մի դրվագ, որտեղ զրուցելով քաղաքացիներից մեկի հետ, հարց է հղել՝ թե ո՞ւմ կընտրի, եթե ընտրութուններ լինեն, զրուցակիցը պատասխանել է, որ միանշանակ Փաշինյանին, քանի որ այս պատերազմում Փաշինյանը միամտաբար է պարտվել, տարածքներ հանձնել և 7000 անմեղ երեխու գլուխ կերել։ Այդ դրվագը մեկնաբանելով՝ բանաստեղծը շեշտեց, որ ընդդիմությունը բավական մեծ աշխատանք պետք է տանի՝ հանրությանն այդ թմբիրից հանելու համար, քանզի սա երկար տարիների քարոզչության արդյունք է։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, մեր դաշնակիցների հետ ճիշտ ռազմավարություն վարելուն, Սփյուռքի դերին ու նշանակությանը:

Մանրամասները՝ տեսանյութում