ԱԴԾ-ը ձերբակալել է Ռուսաստանի ամենամեծ մահմեդական պարբերականի հիմնադրին
Ռուսաստանում ամենամեծ մահմեդական «Ումմա» հրատարակչության հիմնադիր Ասլամբեկ Եժաևը ձերբակալվել է Մոսկվայում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը 34 միլիոն ռուբլու չափով ֆինանսավորելու կասկածանքով: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ Քննչական կոմիտեն և Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ)։
«Քրեական գործի շրջանակներում քննիչները, համագործակցելով ԱԴԾ-ի, ՆԳՆ-ի, Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության և Ռոսֆինմոնիտորինգի աշխատակիցների հետ, հաստատել են Ասլամբեկ Եժաևի ներգրավվածությունն այս գործունեության մեջ: Նրան առաջադրվել է մեղադրանք Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմով (ահաբեկչական գործունեության ֆինանսավորում կազմակերպելը), իսկ քննությունն անցկացնողի պահանջով դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը»,- ասել է Ռուսաստանի քննչական կոմիտեն պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հետաքննության համաձայն ՝ 2012 թվականից Եժաևը բազմիցս գաղտնի հանդիպումներ է ունեցել այն գործընկերների հետ, որոնցից միջոցներ է ստացել «Իսլամական պետությանը» ֆինանսավորելու համար: Հետագայում նա ավելի քան 34 միլիոն ռուբլի է փոխանցել Ռուսաստանում ահաբեկչական հանցագործություններ կատարելու համար հետախուզվող անձանց,:
ԱԴԾ-ն նշում է, որ «Ումման» ամենամեծ մահմեդական հրատարակչությունն է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ իր կողմից հրատարակված գրականության մի մասը, որն արգելված է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության կողմից, վահաբիստական գաղափարներ, ծայրահեղականություն է խթանում, քարոզում «Համաշխարհային խալիֆայություն»:
«Բացի այդ, Եժաևի մերձավոր ազգականներից մեկի բնակության վայրում հայտնաբերվել է լաբորատորիա, բուսական ծագման թմրամիջոցների արտադրության երրորդ անձանց վաճառքի համար»,-հայտնել են ԱԴԾ-ից: