Ինչու չեք վերցնում Աննա Հակոբյանի հեռախոսը, ինչու չեք հարցաքննում՝ պարզելու համար, թե ինչ էր անում բունկերում. Նազարյան

Ինչու չեք հետաքննում, թե ինչ եղավ Շուշիում, ինչպես հանձնվեց քաղաքը, ինչպես մեր տղերքն այնտեղ մենակ մնացին՝ առանց պաշտպանության: Ինչու այդ տականքին չեք ձերբակալում ու հարցաքննում: Այս մասին Գլխավոր դատախազության մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց Գեղամ Նազարյանը՝ դիմելով իրավապահներին:

«Ինչո՞ւ չեք նրա կնոջ հեռախոսը վերցնում, ինչո՞ւ չեք հարցաքննում՝ պարզելու համար, թե ինչ էր անում բունկերում»,-հայտարարեց նա:

Նազարյանը կոչ արեց դատախազներին չկանգնել, իր խոսքերով, դավաճանի կողքին՝ հիշեցնելով նրան Եժովի ճակատագիրը:

Տեսանյութն՝ այստեղ