Էրդողանն ու Ալիևը Բայդենի հայտարարությունից հետո հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը շաբաթ հեռախոսազրույց են ունեցել:

Ինչպես հայտնում ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Անադոլու» գործակալությանը, կողմերը քննարկել են «համատեղ քայլերը, որոնք Թուրքիան և Ադրբեջանը կարող են նախաձեռնել վերջին իրադարձությունների ֆոնին»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձում կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, որին արձագանքելով՝ Թուրքիան հայտարարել է, որ չի ընդունում այն: