Թուրքերի համար «Զանգեզուրի միջանցքը» չի լինելու, Պարսից ծոցը-Սևծովյան միջանցքը լինելու է

Մեր երկրում, իհարկե, գրեթե բոլորը զբաղված են իրադարձություններով, որոնք հրահրվել են Փաշինյանի Սյունիք կատարած «ոչ նախընտրական» այցից: Բայց մենք չենք ցանկանում անդրադառնալ Սյունիքի խնդրին՝ կապված ներքաղաքական իրավիճակի հետ, չնայած զանգեզուրցի ժողովրդի անկեղծ դեմարշները ընդդեմ Փաշինյանի և նրա «շնիկ» Սասուն Միքայելյանի հուշում են մեզ, որ (պայմանականորեն) «Լեռնային Հայաստանի հանրապետության» տարածքում իրական ապստամբություն է հասունանում թուրքերի դեմ:

Մեր զրույցը նույնքան կարևոր մեկ այլ իրադարձության մասին է: Ապրիլի 21-ին, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տարանցման գլխավոր տնօրեն Ամին Թարաֆոն Mehr News-ին տված հարցազրույցում հայտարարեց. ««Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքը կստեղծվի անդամ երկրների տրանսպորտային համակարգը զարգացնելու և նրանց առավելություններից օգտվելու համար և մրցակցային առավելությունների խրախուսման նպատակով: Մոտ ժամանակներս շահագործման կհանձնվի Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքը»: Նույնիսկ ավելի հետաքրքիր են պարոն Ա. Թարաֆոյի ներկայացրած որոշ մանրամասներ: «2016 թ. մեր երկրի կողմից (որպես պայմանագրի հավատարմատար և հոգաբարձու) այս նախաձեռնության առաջարկից հետո և համապատասխանաբար Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում և Թեհրանում փորձագիտական ​​բանակցությունների չորս փուլերից հետո, բանակցությունների հինգերորդ փուլը Իրանից, Հայաստանից, Վրաստանից, Բուլղարիայից և Հունաստանից պատվիրակությունների մասնակցությամբ  տեղի ունեցան երկուշաբթի օրը [այսինքն՝ ապրիլի 19-ին] Երևանում, – հավելեց նա:- Հաշվի առնելով դրա տնտեսական արդյունավետությունն ու անվտանգությունը, այս միջանցքի գործարկումը կբարձրացնի Ասիայի առևտրի արագությունը Եվրոպայի հետ, և այդ գրավչությունը ավելի ու ավելի շատ տարանցիկ կապեր կստեղծի տարածաշրջանային և միջազգային առևտրի Իրանի և Հարավային Կովկասի և Սևծովյան երկրների միջև»: Իրանի պետական ​​պաշտոնյան շեշտեց նաև, որ այլ երկրներ կարող են միանալ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մասին համաձայնագրին, եթե դրա մասնակիցները համաձայնեն:

Ուշադիր կարդացեք այն երկրների ցանկը, որոնք Ա. Թարաֆոն անվանել է Պարսից ծոց –  Սև ծովի միջանցքի մասնակիցների շրջանակում: Նկատե՞լ եք, որ ոչ Թուրքիան, ոչ էլ «կովկասիթաթարստանը» ցուցակում չկան: Հուսով եմ, որ բոլորը նկատել են այս փաստը: Ի դեպ, դեռ ապրիլի 9-ին Խորասան օստանի տրանսպորտային ընկերությունների միջազգային ասոցիացիայի տնօրենների խորհրդի փոխնախագահ Մահմուդ Օմատին IRNA պետական ​​լրատվական գործակալությանը հայտնեց, որ Եգիպտոսում Սուեզի ջրանցքի վերջին շրջափակումը աշխարհին ցույց տվեց, որ անհրաժեշտ է գտնել այլընտրանքային տրանսպորտային ուղիներ, այդ թվում`Իրանի միջով, որոնք կարող են հանդես գալ որպես Հյուսիս-Հարավ միջանցք համաշխարհային, գլոբալ  առևտրի համար: Ինչպես տեսնում ենք, Թեհրանը անցնում է պայմանական «Հակաիրանական լիգայի» անդամ երկրներին (ԱՄՆ, Իսրայել, Անգլիա, Թուրքիա, «կովկասի-թաթարստան», Սաուդյան Արաբիա) «նախահարձակ հարվածներ» հասցնելու ակտիվ կանխարգելիչ մարտավարությանը. ի վերջո, Սուեզը Եգիպտոսում է գտնվում, գրեթե 99%-ը վերահսկվում է ԱՄՆ-ի, Իսրայելի և Անգլիայի կողմից, և նրանց շահերը առավելապես կտուժեն, եթե գործարկվեն Իրանի միջոցով այլընտրանքային հաղորդակցությունները: Եկեք կենտրոնանանք Թեհրանի նուրբ ակնարկի վրա. օրինակ` Թուրքիան կարող է միանալ Պարսից ծոց-Սև ծով միջանցքին, եթե, ասենք, դեմ չի լինի… օրինակ` Հունաստանը: Իսկ Հայաստա՞նը, քայլարաստական Հայաստանը Հայաստանը «կողմ» կլինի՞… Նույնը վերաբերում է ֆաշիստական ​​«կովկասի-թաթարստանի»՝ «Իրանական միջանցքին» միանալու հավանականությանը:

Մ. Օմատիի և Ա. Թարաֆոյի հայտարարությունների հետ կապված`հուսով ենք, որ Երևանում և Ստեփանակերտում նույնիսկ վերջին ապուշը պետք է հասկանա, թե ինչու են Թուրքիան և քրդա-հրեա Իլյուշ Ալիևը այդքան շտապում «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը լուծել, և ինչու ապրիլի 21-ին այս քրդա-հրեա ֆաշիստը կրկին սպառնաց հարձակվել Հայաստանի վրա և զավթել-բռնակցել Սյունիքը: Եվ ով դեռ չի հասկանում կամ չի ուզում հասկանալ դա, իմ կոչը հետևյալ է. հեռացեք դեպի Թուրքիա կամ դեպի «կովկասի-թաթարստան», դուք հայ չեք:

Սերգեյ Շաքարյանց