Ամենացավալին այն է, որ մենք, գրեթե, միշտ կորցնում ենք հենց այսպես…

Երկիրը խայտառակ պարտության հասցնելուց հետո, իշխող ուժը ճիգեր է գործադրում կատարվածի մեղքը բարդել «բանակը թալանած նախկինների» վրա, իսկ որոշ «հեռատես» տեսաբաններ դրանում մեղադրում են մեր ռազմավարական դաշնակցին…

Սյունիքում տուն ու տեղ կորցրած կամ կորցնելու վտանգի տակ հայտնված քաղաքացին ոտքի է ելնում մարզ այցելած, իր տունը հանձնողի դեմ, իշխանության մանկլավիկներն այն «կազմակերպելու» մեջ մեղադրում են «նախկիններին», իսկ «հեռատես» տեսաբանները՝ այդ ամենը կապում «դրսի ուժերի» հետ…

Ադրբեջանի նախագահն աշխարհով մեկ ազդարարում է «101 տարի հետո Զանգեզուրը ցանկացած գնով հետ բերելու մասին», իշխանությունը սեփական ժողովրդին «համոզում» է, որ դա «ճանապարհային կոմունիկացիաների» բացում է, իսկ «հեռատես» տեսաբաններն այն որակում են «Հայաստանի տնտեսական ապաշրջափակում…»:

Եվ այդպես՝ մեղադրանքների ու արդարացումների մի ամբողջ շղթա…

Իսկ մինչ ապաշնորհ իշխանությունն ու «հեռատես» տեսաբաններն իրար հաջորդելով, ճգնում եմ «հիմնավորել» սեփական մեղադրանքներն ու արդարացումները, հայը շարունակում է կորցնել վերջին երեսուն տարիների ընթացքում բազում զոհերի ու զրկանքների գնով ստեղծած պետականությունը… 

Հ.Գ. Ամենացավալին այն է, որ մենք, գրեթե, միշտ կորցնում ենք հենց այսպես…

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից