Սադիզմի լպիրշագույն դրսևորում. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցի մասին

«Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխցի մի կնոջ բնակարան»: Այս մասին հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին: Հաղորդում է iLur.am-ը:

«Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից»,- հավելել է բնա: