Պաշտոնատար անձի կողմից ՍՈՒՏ ասելը քրեականացվելու է

Երկու խումբ՝ անհերքելի փաստերի.

1) Պատերազմի տապալում, Շուշիի հանձնում, կապիտուլյացիայի ստորագրում և հազարավոր հերոս ՏՂԵՐՔԻ սպանությունների պատասխանատվություն:

2) Կորոնավիրուսի դեմ առհասարակ պայքարի բացակայություն` արդեն հազարավոր ու ամեն օր մահվան դեպքեր, կառավարության տոտալ անգործության պայմաններում:

Այսքանից հետո պետք է ունենալ առնվազն պարզ մարդկային ԱՄՈԹ, բայց դրա փոխարեն հերթական ձայնի-ճղման, ծափերի դրսևորումներ: Դուք նույնիսկ տեսական բարոյական իրավունք չունեք ասել «նախկիններ», որովհետև դուք ՈՉ ՄԻ հաջողություն չեք տվել, այլ միայն ԽԱՅՏԱՌԱԿ վնաս եք տվել: Միակ գործիքակազմը ձեր բոլորի՝ դա ՍՈՒՏ ասելն է, 24 ժամ ՍՈՒՏ: Վստահեցնում եմ` անխուսափելի է լինելու ձեր բոլորի պատասխանատվությունը, իսկ պաշտոնատար անձի կողմից ՍՈՒՏ ասելը քրեականացվելու է: 

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից