Նիկոլն ԱԺ-ը 4 կողմից փակել է, այ վախկոտ, դու ինչ տղամարդ ես. պատերազմի մասնակից. Panorama.am

Panorama.am– գրում է. «Երևանի Դեմիրճյան փողոցը շարունակում է փակ մնալ ոստիկանների կողմից: Այն փակվեցին  ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի կոչից հետո, որ գնում են ԱԺ. «Հողատուն հանգիստ վայրկյան չպետք է ունենա ու շարունակի դավաճանությունը»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում շարունակվում է հերթական քառօրյան: Նիստին ներկա է Նիկոլ Փաշինյանը:

Պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը մեքենայով ցանկացավ անցել Դեմիրճյան փողոցով, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին:

«Նիկոլը Ազգային ժողովը  4 կողմից փակել է: Այ վախկոտ, դու ինչ տղամարդ ես, այ թուրքի ագենտ: Եկել, մտել եք այստեղ ու ձեզ ծափ եք տալիս: Արցախը հանձնցիք, ծախեցիկ, հիմա էլ ծափ եք տալի՞ս, սրիկաներ: Նիկոլ, դու քո հալը տեսնելու ես, ստախոս»,- բղավում է Մ. Մանուկյանը»: