Համբերության բաժակը լցվել է. իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե մինչև արտահերթ ընտրություններն իշխանությունը մտադիր է ազատվել քաղաքապետ Հայկ Մարությանից:

Խնդիրն այն է, որ Սուպեր Հայկոն լիովին մտել է դերի մեջ և փորձում է սուպեր քաղաքապետ խաղալ, ինչը բոլորովին իմքայլականների սրտով չէ: Նրանք այս շրջանում Մարությանից ակնկալում են ընտրական ձայներ և քաղաքական դիվիդենտներ, իսկ վերջինս ամեն կերպ փորձում է առանձնանալ և նույնիսկ ինչ-ինչ հարցերում հակա­ռակվել Փաշինյան Նիկոլին:

Դրա համար էլ իմքայլական իշխանության վերին օղակնե­րի համբերության բաժակը լցվել է և իրար հերթ չտալով՝ Փաշինյանին խորհուրդ են տալիս քայլ անել, մերժել Հայկոյին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում