«Իմ քայլը» խմբակցությունն այս պահին նիստ չունի․ ՔՊ հանրային կապերի համակարգող

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հերքել է տեղեկությունները, թե ԱԺ «Իմ քայլը» այժմ նիստ է անում։

«Իմ քայլը» խմբակցությունը այս պահին նիստ չունի»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՔՊ-ում նիստ է, որը կապված է Արցախում այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Այսօր ոստիկանների կողմից ուժեղացված հսկողություն է իրականացվում կառավարական առանձնատան, կառավարության և խորհրդարանի շենքերի առջև։