ՀՔԾ-ն և իրավապահ այլ մարմիններ վերածվել են Փաշինյանի ու ներկայիս հանցավոր վարչախմբի քաղաքական կեղտոտ գործիքի

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), ինչպես և Հայաստանի այլ իրավապահ մարմիններ հաճախ առաջնորդվելով երկակի ստանդարտներով, մի շարք դեպքերում կույր կամ խուլ ձևանալով, անտեսել են ԶԼՄ-ներում հրապարակված հանցագործության մասին հաղորդումները:

Դրսևորելով հանցավոր անգործություն ու չձեռնարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքից բխող համապատասխան միջոցառումներ, կոպտորեն խախտելով նշված օրենսգրքի, իսկ այլ առումներով նաև ՀՀ վավերացրած միջազգային համապատասխան կոնվենցիաների, ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները, նրանք, ցավոք, վերածվել են օրվա իշխանության, ավելի որոշակի` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող, պետական դավաճանություն կատարած Նիկոլ Փաշինյանի ու նրա ներկայիս հանցավոր վարչախմբի, քաղաքական կեղտոտ գործիքի: Ի դեպ, վերոնշյալի, այդ իրավապահ մարմինների` քաղաքական պոռնկի վերածված լինելու մասին մեկ անգամ չէ, որ հրապարակավ հայտարարել եմ:

ՀՔԾ-ի նպատակներից մեկն ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ քրեական հետապնդումներ նախաձեռնելով, քրեական գործեր հարուցելով, նրանց ճնշելը, լռեցնելը, պատժելն է, դրանով նաև անհնազանդներից այլոց, այսպես ասած, դաս տալը և ահաբեկելը: Չի՛ ստացվելու, իսկ այսօրվա իրենց անգործության, օրինախախտումների համար մոտ ապագայում մեկ առ մեկ պատասխան են տալու:

ՀՔԾ-ն երեկ իր կայքում տեղեկատվություն , հրապարակեց, ըստ որի, «Գառնիկ Իսաղուլյանի հայտարարությունների հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ»: ՀՔԾ-ի տեղեկատվության մեջ նշված է.

««Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը հայտարարել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների, ինչպես նաև հայտնել էր, թե 2018թ.-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները թուրքերից և ադրբեջանցիներից 48 միլիոն դոլար են ստացել, որի վերաբերյալ իբր ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել և քրեական գործ է հարուցվել:

Գ. Իսաղուլյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում վերը նշված հանգամանքները հերքվել են, և 2020թ. դեկտեմբերի 4-ին քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնաբերվել են առերևույթ սուտ մատնություն կատարելու հատկանիշներ, ուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Լավ, մի պահ ընդունենք, թե ԱԱԾ-ում նյութեր չեն նախապատրաստվել և քրեական գործ չի հարուցվել, այսինքն` Իսաղուլյանն այս առումով ապատեղեկատվություն է հրապարակել, բա մնացա՞ծը… Անկախ անձից, ցանկացածի հայտարարությունում եթե կան առերևույթ սուտ մատնություն կատարելու հատկանիշներ, պետք է քրեական գործ հարուցվի, սակայն տվյալ դեպքում խնդիրներից մեկն այն է, թե ինչպե՞ս են այդ հատկանիշները քննիչի համար կարճ ժամկետում առերևույթ դարձել…

Ի՞նչ է, քննիչը մի շարք անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր ստացած 1400 անձանց ինքնությունը մոտ 2 շաբաթում ստուգել է ու պարզել, որ նրանք ադրբեջանցի չե՞ն… Իհարկե՛ ոչ: Քննիչը պարզապես դա չէր կարող անել, ընդ որում, ոչ միայն ժամանակային առումով (օրական մոտ 100 անձի ինքնությունը պարզելով), այլև այն պարզ պատճառով, որ Գառնիկ Իսաղուլյանը չի հրապարակել այն անձնագրային բաժանմունքների պետերի անուն ազգանունները, որոնց, ըստ Իսաղուլյանի, փաստացի նշանակել է այն ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը (հասկանալի է, դրա իրավունքը չունենալով): Թե՞ քննիչը Արգիշտի Քյարամյանին է հարցրել, թե արդյոք եղե՞լ է նման բան, ու նա էլ, ասենք, «մամայի արևով» երդվելով, քննիչին հավատացրել է, որ նման բան չի եղել, Իսաղուլյանը ստում է:

Եթե Արգիշտի Քյարամյանը քննիչին ցուցմունք է տվել, որ ինքը պաշտոնեական լիազորությունների սահմանազանցմամբ անձնագրային բաժանմունքների պետեր է նշանակել, քննիչն էլ արդեն իմանալով, թե խոսքն ում մասին է, կարողացել է օրվա ընթացքում մոտ 100 անձի ինքնություն պարզել, ապա հալալ է նրան, այս մասով հարց չկա: Բայց սոսկ այս մասով…

Ինչպես ակնհայտ է, ՀՔԾ-ն հիշյալ անձնագրերի հետ կապված տեղեկատվությունից բացի, առերևույթ սուտ մատնության հատկանիշներ է տեսել նաև «Հայելի» մամուլի ակումբում նոյեմբերի 23-ին Իսաղուլյանի հրապարակած միայն այն տեղեկատվության մեջ, որ Փաշինյանը 2018թ, հեղափոխությունը (իրականում` հեղաշրջումը.- Ա. Հ.) կատարել է 48 մլն դոլար ադրբեջանական փողերով` ստացված Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով:

Ըստ Իսաղուլյանի, Վրաստանում ամերիկյան դեսպանատնից այդ փողերը Հայաստան են ներկրել հիմնականում Արմեն Գրիգորյանը (այժմ` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար), Լիլիթ Մակունցը (այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը), ինքը` Նիկոլ Փաշինյանը, նրա կինը` Աննա Հակոբյանը, Արմենուհի Ղազարյանը (այժմ` ԱԺ պատգամավոր), Ստյոպա Սաֆարյանը (այժմ` Հանրային խորհրդի նախագահ), Ասյա Խաչատրյանը…

Եթե վերոնշյալ քրեական գործը չկարճվեց ու հասավ դատարան (ի դեպ, այդ ժամանակ դժվար թե ներկայիս վարչախումբը լինի…), ապա քննիչը կամ ՀՔԾ-ն ստիպված են լինելու պատասխանել հետևյալ հարցերին` վերոնշյալ անձինք 2017-2018 թթ. ընթացքում չե՞ն եղել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը… Քննիչը կամ ՀՔԾ-ն արդյոք պարզե՞լ են այդ հարցը, և եթե այո, ինչպե՞ս… Հիշյալ անձանց հարցաքննելո՞վ, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը հարցում կատարելո՞վ… Եթե այո, ապա սոսկ այդ միջոցներով իրականությունը պարզելը կարելի է համարել զավեշտի ժանրին պատկանող, ծաղրուծանակ քննության շահերի նկատմամբ, ուղղակի խայտառակություն:

Ավելին. ՀՔԾ-ի կողմից Իսաղուլյանի նկատմամբ քրեականի վերածած քաղաքական հետապնդման միտումը տեղեկատվության գոնե այս մասով ակնհայտ է: Տվյալ մասով ընդհանրապե՛ս խոսք չի կարող լինել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի կողմից սուտ մատնություն կատարելու մասին, քանի որ պատասխանելով ասուլիսը վարողի հարցին, Գառնիկ Իսաղուլյանը հաստատել է, որ ինքը խոսում է նաև Անդրանիկ Հովհաննիսյանի բացահայտումների մասին, ում արտաքսեցին Հայաստանից, այսինքն` թեև մի փոքր ուշ, բայց, որպես վերոնշյալ տեղեկատվության աղբյուր, հստակ հղում է կատարել Անդրանիկ Հովհաննիսյանի, նրա հրապարակած ու մինչ ասուլիսը պաշտոնապես չհերքված տեղեկատվության վրա:

Նկատի ունենալով Անդրանիկ Հովհաննիսյանին, նույն ասուլիսում Իսաղուլյանն ասել է. «…փորձել էին ներգրավել էդ ստոր խաղի մեջ… աԱսինքն` 48 միլիոն դոլար` ադրբեջանական փողեր, Վրաստանի ամերիկյան դեսպանատան միջոցով տեղափոխվեց Հայաստան` հեղափոխություն անելու, հենց այդ փողերով էլ կատարվեց հեղափոխությունը, իսկ մինչև Նիկոլը քայլում էր, ամերիկյան դեսպանատան մոտ 1000 աշխատակից, դեռ ավելին, և շատ-շատերը Հայաստանում զբաղված էին հատուկ խմբերի ձևավորմամբ, որ Նիկոլի` քաղաք հասնելուն պես, սկսեն այդ խմբերն աշխատացնել: Դրա մասին բազմաթիվ հաղորդումներ են եղել, Անդրանիկ Հովհաննիսյանին արտաքսեցին դրա համար: Էլի գաղտնիքներ կան, որ, ցավոք սրտի, դեռ պետական են, չեն կարող բացահայտվել: Դրանց մասին շատ լավ իմացել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Սուրենի Մելքոնյանը, դրա մասին իմացել է 3-րդ գլխավոր վարչության պետ Շահումյանը, որին նույնպես գործից հանեցին, պրոֆեսիոնալ մարդ, բայց հասկանալի է, որ այդ մարդիկ իմանալով հանդերձ, ոչինչ անել չէին կարող, որովհետև այդ ամեն ինչի գլխին կանգնած էր ինքը` Նիկոլ Փաշինյանը»:

Վերոնշյալ և այլ ասուլիսներում, հարցազրույցներում Իսաղուլյանը հայտնել է նաև բազմաթիվ այլ տեղեկություններ, որոնցով ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, այլ իրավապահ մարմիններ պարտավոր էին ու պարտավոր են զբաղվել: Հերքելով կամ սուտ մատնության հատկանիշներ հայտնաբերելով միայն վերոնշյալ երկու տեղեկությունների հրապարակման մեջ, ստացվում է, որ ՀՔԾ-ն Իսաղուլյանի հրապարակած մյուս տեղեկությունները սուտ մատնություն չի համարում, ըստ էության, դրանք չի հերքում, իսկ եթե սուտ մատնություն չի համարում, հանցագործության մասին Իսաղուլյանի հրապարակային հաղորդումների կապակցությամբ ինչո՞ւ նույն ՀՔԾ-ում կամ իրավապահ այլ մարմիններում քրեական գործեր չեն հարուցվել… ՀՔԾ-ն ու համապատասխան մյուս մարմինները կարո՞ղ են պատասխանել այս հարցին…

Օրինակ, ԱԱԾ-ն կարո՞ղ է պատասխանել, թե տվյալ ասուլիսի ընթացքում Իսաղուլյանի ոչ թե «ներկայացված դիտարկումների», ինչպես իր կայքում է պաշտոնապես հրապարակել , այլ հրապարակած տեղեկությունների կապակցությամբ ինչո՞ւ է իր սրբազան պարտականության կատարումն իրենից գլխեռադ անելով, 2020թ. նոյեմբերի 25-ին դիմել է ՀՀ դատախազություն, երբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով, Իսաղուլյանի հրապարակած տեղեկություններով հենց իր քննչական ստորաբաժանումը, դրա քննիչը կամ քննիչները պետք է զբաղվեին…

Հիշեցնենք, որ ըստ նույն ասուլիսում Գառնիկ Իսաղուլյանի հրապարակած տեղեկատվության, իր դեմ Ասյա Խաչատրյանի հայցով տարիուկես տևած դատավարության ընթացքում կատարվել են բազմաթիվ բացահայտումներ. թե «ինչպես է Ասյա Խաչատրյանը կապված ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ, քանի անգամ է եղել Բաքվում, և դա եղել է Դավիթ Սանասարյան, Արմեն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյան կապն ուղիղ Բաքվի հետ` Ասյա Խաչատրյանի միջոցով»:

Հիշյալ ասուլիսում Գառնիկ Իսաղուլյանը հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայոց պատմության մեջ ամենամեծ, կազմակերպված, խմբակային դավաճանության մասին, պետական դավաճանության, ինչը հրապարակվել է բազմաթիվ ԶԼՄ-ներում և հանդիսանում է ԶԼՄ-ում հաղորդում հանցագործության (տվյալ դեպքում` պետական դավաճանության) մասին: Սակայն այդ կապակցությամբ ինչպես ԱԱԾ-ում, այնպես էլ ՀՔԾ-ում որոշում չի կայացվել քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ:

Դարձյալ նույն ասուլիսում Իսաղուլյանն ասել է նաև. «Ո՞վ է հրաման տվել Շուշիից զորքերին նահանջել, և ինչո՞ւ Ստեփանակերտի մատույցների մոտ կանգնած մեր զորքին նախօրոք չի զգուշացվել, որ նահանջողները ոչ թե ազերիներն են, որոնք հարձակվում են Ստեփանակերտի վրա, այլ մերոնք են, որոնց հրամայված է Շուշիից նահանջել: Միմյանց վրա կրակելուց ունեցել ենք բավական մեծ թվով զոհեր, այսինքն` հայերը կրակել են հայերի վրա», «Մարդկանց հավաքել, բայց հետո հատուկ թույլ չեն տվել, որ գնան ճակատ, ինչո՞ւ են Խաչատուրովին մերժել, որ թիկունքից կտրի ադրբեջանցիների հարձակումը»:

Իսաղուլյանը հայտնել է նաև Հադրութում. մեր զինուժի թիկունքում Նախիջևանից Քաջարանով (ՀՀ տարածքով) թշնամու 400 հոգիանոց խմբի հայտնվելու մասին, ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն ինչո՞ւ են լռում նաև այս կապակցությամբ… Դեռ շատ բան կա գրելու, բայց առայժմ` այսքանը: Սսկվելու փոխարեն, դեռ քրեական գո՞րծ են հարուցում… Օրենքի առջև պատասխա՛ն են տալու:

 

Արթուր Հովհաննիսյան