Գորայք համայնքի բնակիչները հայհոյում են համայնքապետին․mediaport

Mediaport ալիքը հաղորդում է, որ Փաշինյանի հրաժարականին չմիացած Սյունիքի միակ՝ Գորայք համայնքի բնակիչները հայհոյում են համայնքապետին, վերջինս կայծակնային արագությամբ ջնջում է մեկնաբանությունները:

Հայաստանի Սյունիքի մարզի բոլոր համայնքների ղեկավարները՝ ավագանու և ժողովրդի անունից, երեկ հայատարարեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանալու մասին։ Միակը, որը չէր միացել այդ պահանջին մարզի ամենափոքր՝ Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանն էր, որն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

Ուշագրավ է, որ համայնքի էջում ժամեր առաջ տեղադրված գրառման մեկնաբանություններում հայհոյանքների ու քննադատության տարափ է Աղաջանյանի հասցեին: Դրանք թեև արագորեն հեռացվում են, բայց վրդովմունք արտահայտող մեկնաբանությունների հոսքն այդպես էլ չի դադարում։