Ադրբեջանական իշխանական քարոզչամեքենան լծվել է ակտիվ հակասրբազանական, հակաեկեղեցական քարոզի
Ադրբեջանական իշխանական քարոզչամեքենան լծվել է ակտիվ հակասրբազանական, հակաեկեղեցական քարոզի։ Այնքան են լարվել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից, որ այլևս սպառնում են պատերազմ մեզ, եթե «խելքները գլուխները չհավաքեն»։ Իսկ ըստ իրենց, խելքները գլուխ հավաքելն այն է, որ սուս ու փուս կատարել բոլոր պահանջները, ընդհուպ մինչև միջանցքի բացումը։
Եթե ադրբեջանական իշխանական մեդիան պատերազմի հաթաթա է տալիս, ապա ընդդիմադիր գործիչները սպառնում են ադրբեջանական իշխանությանը պատերազմ սկսելու դեպքում ամեն ինչ անել, որ Բաքվի բռնապետը տապալվի․․․
Երեկվանից ադրբեջանական տիրույթի սոցհարթակներում են ալեկոծվել Բաքվի խոսափողների պատերազմի մասին հայտարարություններից։ Օգտատերի ճնշող մեծամասնությունը ոչ միայն չի աջակցում այդ հոխորտացող պատերազմի սկսելուն, այլ նաև խոստանում են, որ իերնց որդիները, կամ հենց իրենք չեն կռվելու, զենքերը վայր են դնելու․․․ Բաքվի բռնապետի վերահսկողությունից կարծես դուրս է գալիս ամեն ինչ․․․
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից