Նիկոլի ժողովրդավարությունը` պոռնիկ, որը փորձում է կույս ձևանալ

Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, այն պոռնիկին, որը փորձում է կույս ձևանալ, կամ աշխարհի այն տգեղին, որը ժամանակակից գեղահարդարման միջոցներով շպարվելով, փորձում է ներկայանալ գեղեցկուհի… Ահա, այդպիսին է Նիկոլի ու նրա քաղաքական թիմի ժողովրդավարությունը, որն իրականում դեմոկրատիա չէ, այլ դեմոնկրատիա ու շատ չի տարբերվում բռնապետությունից, կամ բռնապետության քողարկված ձևն է:

Ինչպես հայտնի է, իշխող վարչախումբը, պատերազմի սկսվելուն պես, ՀՀ-ում մտցրեց ռազմական դրություն ու դրանով սահմանափակեց ինչպես լրագրողների իրավունքները, նաև այլոց խոսքի ազատությունը, այնպես էլ մարդու մի շարք այլ իրավունքներ և ազատություններ, քաղաքացիական և քաղաքական իրավունքներ: Մասնավորապես` ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ, ի թիվս այլ արգելքների, ՀՀ Սահմանադրության խախտմամբ արգելվեցին հավաքները (ցույցերը, երթերը, հանրահավաքները, պիկետները) և այլն:

Քաղաքական պոռնկի վերածված ոստիկանությունը և դիմակավորված անհայտ անձինք, ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումից հետո, նշված հավաքների բազմաթիվ կազմակերպիչների ու մասնակիցների վերջիններիս սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտմամբ, ավելին` որոշ անձանց պարագայում ուժի կոպիտ, ոչ իրավաչափ կիրառմամբ ու մարդու արժանապատվության նսեմացմամբ, հոգեբանական ցավի նպատակային պատճառմամբ (խոշտանգում, ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 309.1) բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ ու բաժանմունքներ` բնավ հաշվի չառնելով, որ այդ մարդիկ հավաքի վայրերում օգտվում են իրենց սահմանադրական իրավունքներից և ազատություններից, իրացնում իրենց քաղաքացիական ու քաղաքական իրավունքները, որոնք, ի դեպ, ՀՀ Սահմանադրությունից բացի, երաշխավորված են նաև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով (ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1966թ. դեկտեմբեր 16-Ի 2200 Ա (XXI) բանաձևով), «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով:

Այնուհետ` «օրենքով սահմանված կարգի խախտմամբ» հավաքներ կազմակերպելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 225.1-ի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նշված գործի շրջանակներում ձերբակալվել են բազմաթիվ անձինք:

Ընդգծում` եթե Փաշինյանն ու իր քաղաքական թիմը, ոստիկանության և ՀՔԾ համապատասխան աշխատակիցները կարծում են, թե իրենց վերոնշյալ` հակասահմանադրական, ապօրինի, հանցավոր արարքների տակից դուրս են գալու, չարաչար սխալվում են:

Այն, որ ՀՀ կառավարության 27.09.2020թ. N 1586-Ն որոշմամբ սահմանված վերոնշյալ հակասահմանադրական արգելքների իրական նպատակը ոչ թե պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունը և ռազմական դրության պայմաններում մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունն ապահովելն է, այլ ՀՀ-ում մարդկանց, քաղաքական ու հասարակական կազմակերպություններին իրենց քաղաքացիական ու քաղաքական իրավունքներից զրկելը, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի և իշխանությունների սխալ, վտանգավոր, հանցավոր, հակասահմանադրական գործողությունների և անգործության դեմ հասարակության թեկուզ մի մասի բողոքի, ըմբոստության դրսևորումների կազմակերպիչներին ու մասնակիցներին ճնշելը, պատժելը, ոմանց համար ակնհայտ դարձավ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությունից, նրա դավաճանությունից ու պատերազմի ավարտից հետո:

Առ այսօր չկա որևէ պատճառաբանված ու տրամաբանական պատասխան, թե պատերազմի ավարտից, Արցախ և տարածաշրջան ռուս մեծաթիվ ու լավ զինված խաղաղապահների մուտքից հետո ՀՀ-ում ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը: Նշված հարցի կապակցությամբ իշխող վարչախմբի արհեստական պատճառաբանությունն այն է, թե դեռ կա Հայաստան թուրքական բանակի ներխուժման վտանգ:

Վերոնշյալ պատճառաբանությունը քննադատության չի դիմանում, քանի որ, եթե նույնիսկ այդպիսի վտանգ կա, կառավարությունը հենց հարձակման օրը կարող է ընդունել ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում, ինչպես դա ընդունեց սեպտեմբերի 27-ին: Ընդ որում, նշված որոշումը կարող է ընդունել շատ կարճ ժամանակում, ասենք, կես ժամում կամ մի քանի րոպեում, քանի որ կարիք չունի որոշման նախագիծ պատրաստելու, ներկայումս գործող որոշումն ուժը կորցրած ճանաչելուց հետո կարող է վերածել որոշման նախագծի ու պատրաստի վիճակում պահել, անհրաժեշտության դեպքում հրապարակել:

Ինչպես երեկ հայտնի դարձավ LIVEnews.am-ին, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ-ական գործիչ Արծվիկ Մինասյանը (մեզ այս պահին միայն նրանց անունն է հայտնի, սակայն հնարավոր է նաև այլ քաղաքական գործիչներ) օրերս դիմել են ՀՀ վարչական դատարան, ներկայացրել դիմում` «Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 8-րդ, 4-րդ գլխի 9․1.-րդ և 10-րդ կետերն անվավեր ճանաչելու մասին», իսկ որպես պատասխանող, դիմումում նշել են ՀՀ կառավարությանը:

Ավելին, ՀՀ վարչական դատարանը վերոնշյալ դիմումն երեկ ընդունել է վարույթ և բավարարել դիմումով ներկայացված միջնորդությունը` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնելու վերաբերյալ: Ինչպես նշված է հիշյալ դիմումում, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, առկա են հիմքեր՝ Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին»N 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 8-րդ, 4-րդ գլխի 9․1.-րդ և 10-րդ կետերի գործողությունը կասեցնելու համար՝ մինչև դատաքննության ավարտը»:

Առաջիկա հրապարակումներից մեկով կներկայացնենք, թե քաղաքական գործիչներն  իրենց նշված դիմումն ինչ փաստարկներով են հիմնավորել:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան