Դավաճան տականքներ, տեսա՞ք, որ հայրենասիրությունը չափելի է․ Ձեր դավաճանությունն էլ էր չափելի․ Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հիշում եք, չէ՞, որ ընդամենը ամիսներ առաջ սրանք ազգային դպրոցն էին սկսել պղծել։

Հայ եկեղեցուն ու հայ ժողովրդի պատմությանն էին կպնում։

«Պատանի երկրապահ» ակումբները փակեցին:

«Ժամանակակից» սերունդ էին ուզում մեծացնել։

Սկսվեց պատերազմը, որի հիմնական բեռն ընկավ 18-20 տարեկան տղաների վրա, որոնք ազգային կրթակարգով հասցրել էին ազգային դաստիարակություն ստանալ եւ հայի դպրոց ավարտել։

Ապազգային կառավարության նախարարն ու իր տարաբնույթ սպասարկուները փրփուրները բերաններին կրթական չափորոշիչի հետ կապված մեզ ասում էին.

– Ի՞նչ հայրենասիրություն, հայրենասիրությունը չափելի չի…

Դավաճան տականքներ, տեսա՞ք, որ չափելի է։ Մեր Հայրենիքի համար մեր տղաների տված 4750 կյանքով, հայրենի հողը ողողած արյան գետերով, բազում վերքերով, աջուձախ սփռված անդամահատված վերջույթներով, սառնարաններում պահվող մեր տղաների անշունչ եւ կարկամած մարմիններով …

Ձեր դավաճանությունն էլ էր չափելի։

Այն քառակուսի կիլոմետրերով չափվեց։

9 500։

Չեք մարսելու։ Չենք ներելու։

#հողատու

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։