Ինչպես առանց պատերազմը վերսկսելու փորձել մեղմել աղետի հետևանքները կամ խորհուրդ դավաճանների և դեբիլների իշխանությանը․ Մ․ Մինասյան

Ինչպես առանց պատերազմը վերսկսելու փորձել մեղմել աղետի հետևանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում արված նշել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ դիմելով դիվանագետներին ու զինվորականներին։ Միքայել Մինասյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Ինչպես առանց պատերազմը վերսկսելու փորձել մեղմել աղետի հետևանքները կամ խորհուրդ դավաճանների և դեբիլների իշխանությանը

Քանի որ իսկապես հաշված օրեր են մնացել, ապա փորձեմ լինել հնարավորինս պրակտիկ ու լակոնիկ։ Տալիս եմ փոքր օրինակ Դավիդավանքի վրա, թե արդյոք հնարավո՞ր է պահել 9-րդ դարի մեր միջնադարյան հրաշքը։

Միանշանակում հայտարում եմ՝ այո՛։

Հաշվի առնելով, որ Դադիվանքը գտնվում է Մարտակերտի և Քարվաճառի շրջանների սահմանին, ապա հնարավոր է.

  1. Պայմանավորվել ռուս խաղաղապահների հետ և նրանց վերահսկողության դիտակետը դնել Դադիվանքից հետո՝ նրանց վերահսկողության գոտին ընդգրկելով նաև վանական համալիրը։
  2. Հիշել, որ դեռ ունենք արտգործնախարարություն և զրուցել Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ։ Հիմնավորել վանական համալիր պատմական, մշակութային և հոգևոր նշանակությունը և Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ ձեռք բերած պայմանավորվածությունն ամրագրել ռուս խաղաղապահների պարտականությունների մեջ։
  3. Հիշել, որ դեռ ունենք մշակույթի նախարարություն և պայմանավորվել ՄԱԿ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման միջազգային կազմակերպությունների հետ, հիշեցնել, թե ինչ են արել ադրբեջանցիները Ջուղայի խաչքարերի հետ, և պայմանավորվել համատեղ կոչով՝ Դադիվանքը մտցնել միջազգային հոգածության դիտակետ։
  4. Հիշենք, որ դեռ ունենք պաշտպանություն նախարարություն, որի ղեկավարության հիմնական առաքելությունը պիտի լինի ոչ թե հեռուստահարցազրույցներով Նիկոլին պաշտպանելը, այլև մեր հայրենիքը։ ՊՆ-ն և ՊԲ-ն պետք է զորքը վերադարձնեն ու կանգնեցնեն ուղիղ Դադիվանքի մոտ՝ ստիպելով խաղաղապահներին այդտեղ կանգնել։
  5. Եվ ամենավերջում՝ դա հնարավոր է անել հենց հիմա նաև ներքին կարգով, ուղղակի պայմանավորվելով ռուսաստանյան խաղաղապահների հրամանատարի հետ և արդյունքում կանգնեցնելով բոլորին փաստի առաջ։

Սա որպես խորհուրդ ատելության վիժվածքների իշխանությանը և որպես փոքրիկ օրինակ տգետներին, թե ինչ կարելի է անել նույնիսկ հիմա։

Իսկ կարելի է անել աներևակայելի շատ բաներ։ Ու կարելի է փրկել բազմաթիվ «դադիվանքներ»։ Դրա համար մնաց 2 օր։

Հ.Գ. Հույս ունեմ, որ գոնե Դադիվանք կկարողանաք պահել»։