ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի և Կարմիր Խաչի ներկայացուցչի հետ քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման հարցերը. ԱՀ նախագահ

Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Իմ պատրաստակամությունն եմ հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարևոր առաքելության արագ իրականացմանը»,-գրել է նա: