ՄԱԿ-ը կոչ է անում դուրս բերել վարձկաններին Լեռնային Ղարաբաղի տարածքից. «ՌԻԱ Նովոստի»

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Վարձկանների օգտագործման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի փորձագետները կոչ են արել անհապաղ դուրս բերել բոլոր անօրինական զինված խմբավորումները Լեռնային Ղարաբաղի տարածքից:

«Կոչ ենք անում կողմերին և նրանց աջակցող պետություններին անհապաղ հետ կանչել վարձկաններին և նրանց հետ կապված անձանց և չմասնակցել հետագա հավաքագրմանը, ֆինանսավորմանը և տեղակայմանը»,- նշվում է հայտարարությունում:

Ըստ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի փորձագետների՝ վարձկաններին ադրբեջանական կողմն օգտագործում էր Թուրքիայի աջակցությամբ, իսկ գրոհայինները ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված են եղել մասնակցել պատերազմին:

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: Համաձայն դրա՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: