Եթե մենք մի տարի առաջ համաձայնած լինեինք հինգ տարածքների վերադարձին, ըստ էության կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր ուզում եմ անդրադառնալ իմ մեղքերին, նկատի ունեմ՝ եթե եղել է անհաջողություն, նշանակում է՝ ես ինչ-որ տեղ սխալվել եմ՝ պատերազմը կանխելու տրամաբանության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ բանակցություններում միակ հստակ դրույթն այն է եղել, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն Արցախի 7 շրջանները: «Ինձ չի հաջողվել բանակցային տրամադրությունը փոխել. ինչու չի հաջողվել, որովհետև տարածքների հանձնման թեման միակ կոնկրետ թեման է եղել, որ այս բանակցություններում շատ հստակ և տարընթերցումների տեղիք չտվող թեզ է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում