Ճշտվել են Կառավարության, ԱԺ վարչական շենքերում իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերում, կառավարական կեցավայրում և այլ վայրերում հակաիրավական վարքագիծ դրսևորած որոշ անձանց գործողությունների առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը:

Արդեն ճշտվել են իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հակաիրավական վարքագիծ դրսևորած մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։