Հաճելի սուտը իրական հաղթանակ չի բերում, այլ ձևավորում է հաղթանակի իլյուզիա, շատ վտանգավոր ինքնախաբեություն

Հաճելի սուտ, թե՞ դառը ճշմարտություն:

Գիտակցության և համարձակության հարց է, քանի որ միայն գիտակից և խելամիտ մարդիկ են պատրաստ լսել և ընդունել դառը ճշմարտությունը:

Սովորաբար մարդիկ իրենցից վանում են դառը ճշմարտությունը, անիծում ու հայհոյում են ճիշտն ասողներին, փնտրում, գտնում և աստվածացնում են հաճելի և սպասված ստախոսներին:

Բայց անիծելով ու հայհոյելով համարձակ ճշտախոսներին, հաճելի ստի երկրպագուների կյանքը չի փոխվում, նույնիսկ հակառակը, օր օրի վատանում է, խնդիրները խորանում են, լուծումներ չկան:

Ստախոս պոպուլիստների պակաս չունենք, խայպ բռնելու մոլուցքով տարված ստի ու կեղծիքի դոզան օրեցօր ավելանում է՝ դառնալով մահացու վտանգավոր:

Մենք կհաղթենք պատերազմը միայն այն դեպքում, եթե պատրաստ լինենք ընդունել դառը ճշմարտությունը, գտնել, ճանաչել և վերացնել ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՍԽԱԼՆ ու ՍՈՒՏԸ, մերժել կեղծիքը, և գտնել ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ առերեսվելու իրականության հետ:

Հաճելի սուտը իրական հաղթանակ չի բերում, այլ ձևավորում է հաղթանակի իլյուզիա, շատ վտանգավոր ինքնախաբեություն:

Ես դեռ հավատում եմ, որ սթափ բնականությունը կհաղթի մեր մեջ խորը ներարկված ստին ու կեղծիքին, այդժամ մենք իրոք ԿՀԱՂԹԵՆՔ . . .

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից