«Ռուսները, հայերն ու իրանցիներն ադրբեջանցիների թշնամիներն են»․ Բաքվում բողոքի ցույց է (տեսանյութ)

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության շենքի դիմաց բողոքի ցույց է անցկացվում, որն ուղեկցվում է` «Ռուսները, հայերն ու իրանցիներն ադրբեջանցիների թշնամիներն են» վանկարկումներով:  Բողոքի ակցիայի տեսանյութը հայտնվել է համացանցում:

Ադրբեջանի դրոշներով բողոքի ակցիայի մասնակիցներն օգտագործել են նաև թուրքական ծայրահեղական, ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման խորհրդանիշ ժեստը: