Արցախի համար հավաքված 150 մլն դոլարի 45 %-ը ԱՄՆ-ից է, 33 %-ը՝ ՀՀ-ից, 10 %-ը՝ ՌԴ-ից

Համազգային դրամահավաքին մասնակցում է համայն հայությունը աշխարհի 73 երկրներից։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և կից ինֆոգրաֆիկա հրապարակել:

Ըստ այդմ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամենաշատ փոխանցումներն արել են ԱՄՆ-ից՝ 45 տոկոս, ապա հենց Հայաստանից՝ 33 տոկոս, 10 տոկոս՝ Ռուսաստանից: