Ուզենք, թե չուզենք, հիմա իրականում իրավիճակը այնպիսին է, որ մենք պարզապես դատապարտված ենք ջարդել Էրդողանի «ողնաշարը»…

Այսպես կոչված համաթուրքական կամ պանթուրանական բանակի մասին տեղեկությունը նոր չէ, թերևս 2012 թվականին թուրքական վերնախավը խոսում էր այդ ռազմական նախագծի մասին՝ անվանելով իրեն թուրքական ՆԱՏՕ ։

Իմաստը նախագծի այն է, որ թուրքալեզու պետությունները և այն պետությունները, որոնք ցանկանում են պաշտպանել իսլամը, պետք է միավորվեն մի մեծ ռազմական կառույցի մեջ, որը կլինի գլխավոր երաշխավորը, որ իսլամ դավանող «մաքուր» պետություններն և թուրքալեզու ազգերը (այո ազգերը, ոչ թե պետությունները, սա շատ կարևոր է) միասին կլինեն առավել պաշտպանված և իհարկե «գլխավոր ջութակը» նվագելու է Թուրքիան այս ամենի մեջ։

Սակայն ամենագլխավորը նա է, որ համաթուրքական բանակի ստեղծումը իրականում ունի հարձակողական նպատակ , քանզի պանթուրանական բանակի հիմնական դրդապատճառ է հանդիսանում Էրդողանի նեո֊օսմանական նախագծի ռազմական բաղադրիչի ապահովումն է։

Երկրորդ փուլը, ավելի ճիշտ զուգահեռ ռազմական գործոնի հետ ստեղծվում է այսպես կոչված պանթուրանական նախագծի տնտեսական բաղադրիչը, ինչը ենթադրում է օրինակ թուրքալեզու պետությունների միջև չափազանց բարենպաստ առևտրատնտեսական պայմանների ստեղծումը (Եվրամիության կամ ԵԱՏՄ-ի մոդելներին համապատասախան), քանզի հենց միասնական տնտեսությունը պետք է սնի պանթուրանական նախագիծը ապագայում։

Դրա մասին մենք կխոսենք ավելի մանրամասն հետո։

Եվ վերջում…

պարզապես հիշեցնեմ, որ պանթուրանական նախագծի ամենակարևորագույն բաղադրիչն է Թուրքիայի և Ադրբեջանի ֆիզիկական վերամիավորումը ցամաքով, ինչը հնարհավոր չի առանց մեզ ոչնչացնելու տարածաշրջանում…

Այնպես որ, ուզենք թե չուզենք, հիմա իրականում իրավիճակը այնպիսին է, որ մենք պարզապես դատապարտված ենք ջարդել Էրդողանի «ողնաշարը»…

#կզցնելուենք

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից