Իրանի հեղափոխության կորպուսի հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան

Իրանի հեղափոխության կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին այցելել է երկրի հյուսիսում գտնվող Խոդաֆարինի շրջան։ Գեներալ Սալամին «Թվիթեր»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել իր այցելությունից։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրաման էր արձակել, որ  իրանական սահմանը խախտելու դեպքում ցամաքային բրիգադը և ավիացիան պետք է անհապաղ արձագանքեն:

Իրանական բաց աղբյուրները տեսանյութեր էին հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։