Վաղը 10 վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ կլինեն, կիրակի՝ 18։30-ին հանրահավաք

Մինչև մյուս ուրբաթ բոլորդ , ով ինչ հնարավորություն ունի խաղաղ բարեկիրթ և համառ զրույցներ ունենան ՔՊ անդամների հետ, շատ խաղաղ, առանց հայհոյանքի, սուրճ խմեք հետները, թեյ խմեք հետները։

Այս մասին այս այսօր Հանրապետության հրապարակում ասաց Բագրատ Սրբազանը։

«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք որոշակի իմաստով բացատրական աշխատանքներ տանել առանց որևէ հայհոյանքի ու ագրեսիայի խոսելու իրենց հետ, բացատրելու իրենց, խոստացեք, որ կանեք, էդ մահապարտությունն էլ դուք ստանձնեք»,-ասաց նա:

Նա նաև ասաց, որ վաղը Հայաստանի 10 վայրերում՝ Երևանում և մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։

Սրբազանը հայտնեց, որ վաղը հանրահավաք չի նախատեսվում, հանահավաք տեղի կունենա կիրակի՝ ժամը 18։30-ին։