Վերին Լարսում խնդիր չկա. ՀՀ կցորդ Արամ Թանանյան

Վերին Լարսում ՀՀ կցորդ Արամ Թանանյանը  հայտնել է, որ Լարսում խնդիր չկա, մաքսային ընթացակարգերն անցնում են ՌԴ-ից ու նորմալ շարունակում ճանապարհը։

«Ինչքան գալիս են, գնում են։ Ինչ-որ գալիս է Ռուսաստանից՝ ամբողջն անցնում է  այստեղով, ես դրա պատասխանատուն եմ, թե հետո որտեղ ինչ խնդիրներ են առաջանում՝ չեմ կարող ասել»,- նշել է Վերին Լարսում ՀՀ կցորդը։

Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որտեղ նշվում էր, թե Վրաստանն արգելել է Ռուսաստանից ուղարկված շտապ օգնության մեքենաների մուտքը Հայաստան: