Հունական Սերեի քաղաքային խորհուրդը հաջակցություն հայերի՝ կբարձրացնի ՀՀ դրոշը

Հունաստանում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սերեի քաղաքային խորհրդի ընդունած բանաձևի տեքստը:

«Բանաձև

Սերեսի քաղաքային խորհրդի

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ վրա առաջին գրոհից երեք շաբաթ անց, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ստորագրված «հրադադարի» վերաբերյալ պայմանագրից գրեթե 15 օր անց, թուրքադրբեջանցիների փոքրոգի հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ մեծ ինտենսիվությամբ դեռ շարունակվում են:

Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից զանգվածային հարձակումը, նոր սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար` վտանգավոր հետևանքներով բոլորի համար:

Սերեսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը հաշվի առնելով Հունաստանի և Հայաստանի ժողովուրդների պատմական, բարեկամական առնչություններն.

  • Իրենց համերաշխությունն են հայտնում փորձություններ ապրող հայ ժողովրդին: Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները և այն պայքարը, որը մենք այսօր տանում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար,
  • Դատապարտում են թուրքադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա,
  • Դատապարտում են Թուրքիայի ներգրավվածությունը, որը խաթարում է լարվածությունը տարածքում,
  • Կոչ են անում միջազգային հանրությանը / Մինսկի խմբի միջնորդներին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին/ ստանձնել ցանկացած նախաձեռնություն անհապաղ դադարեցնելու կրակն ու կանխելու հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները,
  • Իրենց նվիրվածությունն են հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդներին:

Ուստի, որպեսզի ամբողջովին ըմբռնելի լինի հայ ժողովրդի նկատմամբ համերաշխությունը, քաղաքային խորհուրդը որոշում է

  • Լուսավորել Սերեսի քաղաքապետարանի շենքը Հայաստանի դրոշի գույներով:
  • Բարձրացնել հայկական դրոշը Սերես քաղաքի Ազատության Հրապարակում` Հունաստանի դրոշի կողքին:

Քաղաքային խորհրդի նախագահ

Կատիրձողլու Վասիլեոս»