Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հրաման է արձակել անհապաղ արձագանքել երկրի սահմանների խախտումներին

Իրանական «Azariha» տելեգրամ ալիքը հայտնում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանի մասին, ըստ որի, իրանական տարածք ներխուժելու դեպքում, ցամաքային բրիգադը և ավիացիան պետք է անհապաղ արձագանքեն:

Նշվում է նաև, որ իրանական զորքերը տեղակայված են սահմանների մոտ, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում հայկական և ադրբեջանական ստորաբաժանումների միջև: