Այսօրվա սպանե՛ր, զինվորնե՛ր, կամավորնե՛ր, անպարտելի լինելու ձե՛ր ժամանակն է

Երկիրն իր նվիրյալների սուրբ արյունով է դառնում Հայրենիք, իր զինվորի ու սպայի, երկրապահի ու աշխարհազորայինի գիտակցված նահատակությամբ է դառնում այն միակը, որին ամեն սերունդ իր զոհն է մատուցում՝ արյամբ պարարտացնելով սրբացած հողը: Եվ այդ հողին կանգնած ամեն հաջորդ սերունդ նախնիների անձնազոհությամբ դառնում է անպարտելի:

Այսօրվա սպանե՛ր, զինվորնե՛ր, կամավորնե՛ր, անպարտելի լինելու ձե՛ր ժամանակն է: Երկիրն արյունով Հայրենիք դարձրած այսօրվա նահատակների՛ ժամանակն է:

Ժամանակն է քմծիծաղելու նահանջների վրա և հաղթելու՝ ի հեճուկս ամեն ինչի: Երկիրն այդպես է դառնում Հայրենիք, որի պահապան հրեշտակները դուք եք:

Հաղթական է մեր Մեծ տունը և հաղթանակած է լինելու ձեր վերադարձը:

Աստված ձեզանով պահպանի մեր Հայրենիքն ու իր հավատավոր ժողովրդին:

Վլադիմիր Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Երկիրն իր նվիրյալների սուրբ արյունով է դառնում Հայրենիք, իր զինվորի ու սպայի, երկրապահի ու աշխարհազորայինի գիտակցված…

Опубликовано Vladimir Gasparyan / Վլադիմիր Գասպարյան Вторник, 29 сентября 2020 г.