Ֆրանսիան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սկսված մարտական գործողությունների վերաբերյալ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնամասշտաբ բախումներով և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններով և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը»:

Միևնույն ժամանակ, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ միասին, վերահաստատել է իր հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային և տևական կարգավորմանը հասնելու համար ՝ միջազգային օրենսդրությանը համապատասխան: