Շրջակա միջավայրին և ընդերքին հասցված վնասները սեպտեմբերի 7-11-ը. ԲԸՏՄ հաշվետվությունը (տեսանյութ)

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերի 7-11-ը կատարված աշխատանքների վերաբերյալ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 18 դեպք, որից 14 դեպքով հաշվարկվել է 6․042․860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 600․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 3․639․912 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1․830․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 6․042․860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 42․750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 800․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 400․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 3․597․162 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 930․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ ( 672․300 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 765․000 ՀՀ դրամ: