Հայաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 115-ով, ապաքինվել է 39 քաղաքացի

Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 667-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 938 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Սեպտեմբերի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 288 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1226-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժառուները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 39 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42676, փաստացի բուժվողներինը՝ 3765 (մեկ օրում ավելացել է 73-ով): Մեկ օրում արվել է 825 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 266 066 թեստ: