Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3913 դեպք: Ապաքինվածների թիվն ավելացել է 40-ով և կազմել 1574։

Կորոնավիրուսի հետևանքով այսօր մահացել է երկու բուժառու: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 22 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 4988 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ՝ 836 մարդ: